Artsakhpress

Քաղաքական

Կոնգրեսական Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլարով ավելացնել Հայաստանին տրվող աջակցությունը

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամ Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլարով ավելացնել Հայաստանին տրվող աջակցությունը:

Կոնգրեսական Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլարով ավելացնել Հայաստանին տրվող աջակցությունը

Կոնգրեսական Ջեքի Շպայերը կոչ է արել 40 մլն դոլարով ավելացնել Հայաստանին տրվող աջակցությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում՝ Շպայերը նշել է, որ վերջին մեկ տարում Հայաստանում տպավորիչ փոփոխություններ են տեղի ունեցել: 
«Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» ամեն անգամ ստիպում է ժպտալ, երբ ես մտածում եմ այդ մասին: Ժողովրդավարության անցում կատարվեց առանց մեկ կաթիլ արյան, եւ մենք պետք է աջակցենք այդ նոր ժողովրդավարությանը: Հայաստանում հեղափոխությունից հետո արդար ընտրություններ տեղի ունեցան, որոնք իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին: Վերջերս նրա կառավարությունն ԱՄՆ-ի հետ 60 մլն դոլարի համաձայնագիր կնքեց  2-3 տարով՝ տնտեսական աճի եւ պետական կառավարման բարելավման համար: Չնայած այդ ջանքերը կարելի է միայն ողջունել, սակայն դա բավարար չէ: ԱՄՆ-ն աջակցում է այդ փոփոխություններն ու ռեսուրսներ տրամադրում»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է կոնգրեսականը:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search