Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը ճանաչված «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համերգը

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Ստեփանակերտում կայացել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը ճանաչված «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համերգը

Ստեփանակերտում    կայացել  է  աշխարհի լավագույն  երգչախմբերից մեկը  ճանաչված   «Հայաստանի  փոքրիկ  երգիչներ»-ի  համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀամերգը   կազմակերպվել  է  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակության  այցի   շրջանակներում:
«Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝   միջոցառմանը    բացման   խոսքով  հանդես  է  եկել   Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա  ասել է, որ   ինքն  առաջին  անգամ  չէ  Արցախում: Նա  միշտ  էլ   դրական  լիվքերով  ու    լավ   հիշողություններով  է   վերադարձել  Երևան:
Երևանի  քաղաքապետն  իր   ելույթում մասնավորապես  ասել է. «Առաջին  անգամ  եմ   պաշտոնական  այցով  գտնվում Արցախում:    Շատ  ուրախ  եմ, որ   կրկին  մեր  արևելյան  մայրաքաղաքը  տեսնում  եմ   պայծառ, մաքուր  և ամենակարևորը՝  անամպ  երկնքի   տակ:  Մենք Արցախի  հերոս  ժողովրդի    ջերմությունն  ու  բարությունը   պետք  է  փոխանցենք  երևանաբնակ  մեր եղբայրներին ու քույրերին: Մեր   համագործակցության   շրջանակներում  մ    պարբերաբար    ունենում  ենք  փոխայցելություններ, իրականացնում  կառուցապատման  և   բարեկարգման  ծրագրեր, կազմակերպում    մշակութային  և սպորտային  մի  շարք  միջոցառումներ:    Առավել  ուրախ  եմ, որ  այդ  միջոցառումներն  ավելի  են  խորանում  և  արդեն  միջազգային   մասշտաբներ  են  ձեռք  բերում»:
Հ.  Մարությանն  ավելացրել է, որ   մի  քանի  շաբաթ  հետո  Երևանն  ընդունելու  է   ֆուտբոլի  մինչև  19  տարեկանների  Եվրոպայի   առաջնության   մասնակիցներին: Այդ  միջոցառումը  Երևանի  համար     լինելու  է  խոշոր   իրադարձություն:
Անդրադառնալով  Արցախում  անցկացված   ConiFA-2019   ֆուտբոլի   Եվրոպայի  առաջնությանը՝  Երևանի  քաղաքապետն   ընդգծել  է, որ   այն  կազմակերպվել  է  բարձր մակարդակով, որի  ընթացքին     իրենք   հետևել են  մեծ   ոգևորությամբ: Ինքն ուրախ  է, որ     Համահայկական  7-րդ  խաղերը  ևս  կայանալու  են  Արցախի  հյուրընկալ  հողում:
Համերգին   երգչախումբը    կատարել  է  հոգևոր,  միջնադարյան, վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական և հանրամատչելի  ստեղծագործություններ:
Համերգից  հետո «Հայաստանի  փոքրիկ  երգիչներ»   երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և խմբավար   Տիգրան Հեքեքյանը  մեզ  հետ   զրույցում    ասել  է, որ երգչախումբը  հիմնադրվել է 1992 թվականի  նոյեմբերին։
Նրա  խոսքով՝   երգչախումբը  միջազգայինմի  շարք    մրցույթների դափնեկիր  է. երգչախումբն  արժանացել  է   նաև   «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսաին:  Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում  Հայաստանում  և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական համերգների։ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից «Հայաստանի  փոքրիկ  երգիչներ»    երգչախումբը   ճանաչվել է աշխարհի լավագույն  երգչախմբերից մեկը։
Միջոցառմանը  ներկա   էին   Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը,  Ստեփանակերտի   քաղաքապետ   Սուրեն  Գրիգորյանը, պետական   այլ  այրեր, հյուրեր  և  այլք: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Search