Artsakhpress

Հասարակական

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատարան ըննդեմ քաղաքացի Էլինար Հայրապետյանի` իր մասին զրպարտություն իրականացնելու համար:

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ս․ Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Ասում են՝ շունը հաչում է, քարավանն առաջ է գնում։ Ճիշտ են ասում։ Բայց ի՞նչ անել, երբ շունն արդեն քարավանի ոտքի տակ է ընկնում, փորձում է խոչընդոտել քարավանի ստեղծագործ ընթացքը։ Միանշանակ՝ չեզոքացնել ու վռնդել շներին։
Քաղաքացի Էլինար Նորալույսի Հայրապետյանը (ծ․ 01.06.1989 թ․, հաշվ․՝ ք․ Բերձոր, 5-րդ թաղամաս 62) հանդգնել է վարկաբեկել իմ բարի անունը։ Քաղաքացի Է․Հ․-ն ինձ զրպարտել է «թալանչիության» մեջ։ Ինձ, որ թե՛ նախքան պաշտոնավարումս, թե՛ պաշտոնավարման ընթացքում շուրջ 1 միլիոն ամերիկյան դոլարի բարեգործական ծրագրեր, ինչպես նաև անձնական միջոցներիցս բաղկացած ներդրումներ եմ իրականացրել Քաշաթաղում, որոնց արդյունքում կառուցվել ու վերակառուցվել են 6 դպրոց, ռմբապաստարաններ, ֆուտբոլի դաշտ, բնակելի տուն և այլն։
Տեղեկացնում եմ, որ հայցադիմում եմ ներկայացնելու դատարան ընդդեմ Է․Հ․-ի՝ համաձայն ԱՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ և 1093-րդ հոդվածների։
Նույնն է լինելու նաև ապագայում նույնպիսի վարք ցուցաբերողների հետ։ Ժամանակն է սովորել պատասխանատվություն կրել սեփական անպատասխանատու խոսքերի համար»,- գրել է Ս. Սարգսյանը։
Նշենք, որ Էլինար Հայրապետյանը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից։ Վերջինս հրապարակավ զրպարտել է շրջանի վարչակազմի ղեկավարին՝ առանց հիմնավորումների նրա հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցնելով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search