Artsakhpress

Մշակույթ

Հադրութում տեղի է ունեցել «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը

ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ այսօր Հադրութ քաղաքի «Տնջրե» ծառի տարածքում կայացել է «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը:

Հադրութում տեղի է ունեցել «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը

Հադրութում տեղի  է  ունեցել   «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի  փակման  արարողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի   վարիչ  Երազիկ  Հայրիյանն  ասել  է, որ   սիմպոզիումին մասնակցել են թվով 15 նկարիչներ աշխարհի 8 երկրներից (Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հնդկաստան, Ուկրաինա, Լիտվա)։Նկարիչները հունիսի  10-17 պատրաստել  են  են  60  կտավ:

Ե. Հայրիյանի  խոսքով՝ առաջին  և   երկրորդ   սիմպոզիումների  կտավները  հունիսի  20-28-ը  ներկայացվելու են  Ռուսաստանի  Դաշնության  Չեբոկսար քաղաքում  կայանալիք  փառատոնին:ԱՀ  Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի   կողմից  սիմպոզիումի  մասնակիցներն  արժանացել  են   դիպլոմների:Սիմպոզիումի  փակման    արարողությանը  ներկա  էին  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, պետական  այրեր, ԱՀ  նկարիչների  միության  անդամներ   և  այլք:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search