ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ այսօր Հադրութ քաղաքի «Տնջրե» ծառի տարածքում կայացել է «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը:
Հադրութում տեղի է ունեցել «Դիզակի գույները» խորագրով միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ սիմպոզիումին մասնակցել են թվով 15 նկարիչներ աշխարհի 8 երկրներից (Արցախ, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հնդկաստան, Ուկրաինա, Լիտվա)։Նկարիչները հունիսի 10-17 պատրաստել են են 60 կտավ:
Ե. Հայրիյանի խոսքով՝ առաջին և երկրորդ սիմպոզիումների կտավները հունիսի 20-28-ը ներկայացվելու են Ռուսաստանի Դաշնության Չեբոկսար քաղաքում կայանալիք փառատոնին:ԱՀ Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից սիմպոզիումի մասնակիցներն արժանացել են դիպլոմների:Սիմպոզիումի փակման արարողությանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ԱՀ նկարիչների միության անդամներ և այլք: