Artsakhpress

Քաղաքական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Իսլանդիայի Ազգային տոնի կապակցությամբ:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը պատրաստակամ է զարգացնել Իսլանդիայի հետ երկ­խո­սությունը բոլոր հնարավոր ուղղություններով և քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search