Artsakhpress

Սպորտ

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվել է Համահայկական խաղերի ջահը:

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում

Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվել է Խոր Վիրապում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն վառել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշել է, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են. «Ջահի հետ փոխանցվեց հայոց հզոր թագավորների պատգամը՝ այն է. «Շենացնենք երկիրը՝ ի հեճուկս թշնամիների: Հաղթահարենք յուրաքանչյուր փորձություն, որ այլևս չկրկնվի անցյալը»:

Խոր Վիրապը մարդաշատ էր: Հանդիսավոր արարողությամբ հիացող մարդիկ, որոնց մեջ նաև արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն էին և օտարերկրյա հյուրեր, երեխաներ, տպավորված էին:

Ժողովրդի այսպիսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատում է՝ Համահայկական խաղերի առաքելեւթյունն առավել քան նպատակին է ծառայում. միասնության, սիրո և ուժի սերմանում և դրսևորում է սա:

Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ է նախատեսված վառել այս անգամ: Մեկն օրերս վառվեց Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվեց այստեղ՝ Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն- Արցախ- Սփյուռք ամբողջությունը»։
Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

«Զինվորի կերպարը շահարկելով փորձում են միավորներ հավաքել». Ղարաբաղ Տելեկոմ

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներն այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագիծ

Search