ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն Է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն:
Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արեւելք
Որոշումն ընդունվել Է Օմանի ծոցում նավթատար նավերի վրա Իրանի հարձակման վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքների կապակցությամբ: Զինվորականների ուղարկումը կկատարվի «պաշտպանողական նպատակներով», հավաստիացրել են Պենտագոնում:
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ: Այսօր միջոցներ են ձեռնարկվում մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար, որոնք աշխատում են տարածաշջրանում, եւ մեր ազգային շահերը պաշտպանելու համար»,- նշվում Է հաղորդագրության մեջ: