Artsakhpress

Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պաշտոնական Բաքվին հիշեցնում է, որ պետք չէ փորձել հայկական կողմի խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ և խոսել սպառնալիքի լեզվով:

ՀՀ ԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ

ՀՀ ԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրապետյանն այս մասին ասաց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով վերջերս Արցախա-ադրբեջանական շփման գծում նկատվող լարվածությանը և առաջիկայում Վաշինգտոնում ԱԳ նախարարների հերթական հանդիպմանն ընդառաջ Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարություններին:
«Այն, որ տարիներ շարունակ Բաքուն փորձել է լարել իրավիճակը հանդիպումներից առաջ, կարծում եմ՝ նորություն չէ: Այնուամենայնիվ, կուզեի այդ ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որ չփորձեն մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, չփորձեն չհարձակվելը ներկայացնել որպես զիջում, չփորձեն մեր խաղաղասիրությունը շփոթել թուլության հետ»,-ասաց Հայրապետյանն ու կոչ արեց վերադառնալ կառուցողական և բանակցային դաշտ:
Այսքանով պատգամավորը խաղաղություն մաղթեց բոլորին և բարի ու անփորձանք ծառայություն՝ բոլոր զինծառայողներին:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search