Artsakhpress

Միջազգային

Աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինը Թուրքիան է

Թուրքիան աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով աշխարհում առաջնային շարքերում է:

Աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինը Թուրքիան է

Աշխատանքային վատ պայմանների հետևանքով գրանցված մահերի թվով Եվրոպայում առաջինը Թուրքիան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբան «Դիսք» արհմիությունների միավորման ղեկավարության հետ հանդիպմանը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Աղբաբան տեղեկացրել է նաև, որ վերոնշյալ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջինն է:  Ըստ թուրք ընդդիմադիր գործչի՝ այդ երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարը հնարավոր է այն դեպքերում, երբ աշխատավորներն ընդգրկված են լինում արհմիությունների մեջ, որոնք էլ կոչված են պաշտպանելու նրանց իրավունքները:
Աղբաբան, հիշեցնելով 2014-ին ավելի քան 300 մարդու մահվան պատճառ դարձած Սոմա ածխահանքի աղետը, նշել է, որ այդ աղետից մինչ այսօր Թուրքիայի հանքահորերում նույնքան հանքափոր է զոհվել տարբեր պատահարների ու աշխատանքային վատ պայմանների հետևանքով:
ԺՀԿ-ի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել նաև վերջին շրջանում Թուրքիայում աճող գործազրկության վրա: Աղբաբայի ներկայացրած տվյալների համաձայն՝ երկրում այս պահին գործազուրկների թիվը հասել է 8.5 միլիոնի:
Նշվում է, որ մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ու Ստամբուլում չեղարկված և հունիսի 23-ին նշանակված նոր ընտրությունների հետևանքով գործազրկության թիվը կրկին աճելու միտումներ ունի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Պուտինի ղեկավարած զորավարժության ժամանակ արտակարգ դեպք է եղել

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Հայ մարտիկը 27 վայրկյանում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցուն

Search