Artsakhpress

Վերլուծական

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է շուտով ավարտվել...

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է շուտով ավարտվել...

Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է շուտով ավարտվել...
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Շանահանը սպառնացել է վերջ դնել Թուրքիայի մասնակցությանը ԱՄՆ-ի օդուժի ամենաառաջատար F-35 կործանիչների ծրագրին և պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան շարունակի համառել հաջորդ ամիս Ռուսաստանից S-400 հրթիռների ձեռք բերման հարցում: Ռուսական հրթիռներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին և վտանգի են ենթարկում F-35 կործանիչների աշխատանքը, այսպիսով սպառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի բողոքները և պնդել ռուսական հրթիռներ ձեռք բերելու վրա, որոնց համար Թուրքիան 2.5 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ: Մի քանի թուրք զինվորականներ արդեն սովորում են Ռուսաստանում, թե ինչպես աշխատեցնել նոր հրթիռները: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է, որ թուրք օդաչուները, որոնք մի քանի ամիս է F-35 կործանիչների վերապատրաստման դասընթացներ էին անցնում Միացյալ Նահանգներում, պետք է հեռանան երկրից 2019 թ. հուլիսի 31-ին:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Շանահանի նամակը ցնցում առաջացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարող շրջաններում, քանի որ Թուրքիան դեռ չգիտի, թե «ինչպես պատասխանել», ասել է անվտանգության գծով բարձրաստիճան թուրք պաշտոնյան «Ալ Մոնիտոր»-ին:  Միաժամանակ, Թուրքիան վճարել է ավելի քան մեկ միլիարդ դոլար 100 հատ F-35 կործանիչներ ձեռք բերելու համար: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կպահանջի ԱՄՆ-ից վերադարձնել այդ գումարը: Բացի դրանից, Թուրքիան, որպես F-35 ծրագրի գործընկեր, արտադրում է կործանիչների որոշ մասեր, որոնք այլևս չեն ստացվի Թուրքիայից:
Շանահանը գրել է Թուրքիայի պաշտպանության նախարարին. «F-35-ի նկատմամբ ձեռնարկված բոլոր գործողությունները հիմնված են վտանգների վրա, կապված S-400-երի առկայության հետ Թուրքիայում, և դրանք անջատ են Ռուսաստանին առնչվող «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) պատժամիջոցներից: ԱՄՆ Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված տեսնել CAATSA-ի պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ, եթե Թուրքիան ձեռք բերի S-400: Բացի F-35-ի նման պլատֆորմների անվտանգության սպառնալիքից, Թուրքիայի կողմից S-400-ի գնումը կխոչընդոտի ձեր երկրի հնարավորությանը ամրապնդելու կամ պահպանելու համագործակցությունը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, հանգեցնելով Թուրքիայի ռազմավարական և տնտեսական չափազանց կախվածությանը Ռուսաստանից և խոչընդոտելու Թուրքիայի հզոր պաշտպանական արդյունաբերության և տնտեսական զարգացման հավակնոտ նպատակները: Այս ուղիով գնալը կհանգեցնի աշխատատեղերի, համախառն ներքին արդյունքի և միջազգային առևտրի կորստի: Նախագահ Թրամփը պատրաստակամ էր երկկողմ առևտրի ծավալները 20 միլիարդ դոլարից հասցնել ավելի քան 75 միլիարդի, սակայն դա կարող է դժվար լինել, եթե ԱՄՆ-ը կիրառի CAATSA-ի պատժամիջոցները»:
2019 թ. հունիսի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն սպառնաց, որ Թուրքիան կհակադարձի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին. «Մի երկիրը չի կարող ցուցումներ տալ մյուս երկրին, թե ինչպես վարվել: ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այս վարքագծից: Բոլորը մտահոգված են այս առնչությամբ: Ինչքա՞ն հեռու այն կարող է գնալ: Եթե ​​ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկի մեր դեմ, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլեր ձեռնարկել», նա հայտարարել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Որո՞նք են հաջորդ քայլերը: Էրդողանը սովորել է նախորդ փորձից, որ Թրամփը միշտ չէ, որ լսում է Կառավարության կամ Կոնգրեսի անդամներին: Էրդողանը մի քանի հեռախոսազրույց է ունեցել, որպեսզի համոզի Թրամփին ստեղծել համատեղ հետազոտական խումբ՝ Թուրքիայի համար ժամանակ շահելու նպատակով: Այդ ժամանակամիջոցին, բնականորեն կամ  արհեստականորեն ստեղծված համաշխարհային իրադարձությունները կարող են փոխել ներկա իրավիճակը: Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները նախատեսում են հանդիպել հունիսի վերջին Տոկիոյում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում: Դա կլինի Էրդողանի վերջին շանսը` համոզելու Թրամփին՝ փոխել իր որոշումը հուլիսին ռուսական հրթիռների ձեռքբերման վերաբերյալ:
Եթե Էրդողանը չկարողանա մտափոխել Թրամփին, ապա նա առաջ կգնա և ձեռք կբերի ռուսական հրթիռներ՝ խուսափելու Միացյալ Նահանգների կողմից նվաստացումներից: Սակայն, դա միայն սկիզբ կդնի ավելի մեծ հակամարտության... Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ՝ լրջորեն վնասելով նրա տնտեսությունը: Էրդողանը կարող է հակադարձել՝ արգելելով Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործումը Թուրքիայում: Այնուհետև Միացյալ Նահանգները կտեղափոխի իր կործանիչները Հորդանան (ինչպես Գերմանիան արեց) կամ Հունաստան (ՆԱՏՕ-ի անդամ) կամ Կիպրոս:
Հարվածների և հակահարվածների այս արատավոր շրջանը կարող է ավարտվել կամ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալով կամ ՆԱՏՕ-ի որոշմամբ՝ Թուրքիային հեռացնելով:
Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից մի քայլ է, որ վաղուց կանխատեսվում էր, այն ժամանակվանից, երբ Էրդողանը գործում էր ՆԱՏՕ-ի համաձայնագրի տառին ու ոգուն հակառակ։ Չնայած Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից լուրջ որոշում է, հղի ծանր հետևանքներով, Էրդողանը ՆԱՏՕ-ի նկատմամբ Թուրքիայի պարտավորությունների բազմիցս խախտման պատճառ է հանդիսանում՝ անտեսելով նրա բոլոր նախազգուշացումները:
Այս իրադրության ակնհայտ հաղթողը լինելու է Ռուսաստանը, որը կարող է հաջողության հասնել ՆԱՏՕ-ի թուլացման գործում հեռացնելով Թուրքիային, որը զինծառայողների թվով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր անդամն է, միաժամանակ հրթիռների վաճառքից ձեռք բերելով խիստ անհրաժեշտ եկամուտ իր փլուզված տնտեսության համար։
Սակայն Ռուսաստանի հաջողությունը կարող է կարճատև լինել: Հենց որ աշխարհաքաղաքական հակասություն առաջանա Ռուսաստանի և Թուրքիայի միջև, նոր ձևավորված սիրո տոնախմբությունը կավարտվի, վերջ դնելով Թուրքիայի ակրոբատիկ շարժումներին Արևելքի և Արևմուտքի միջև և լքված լինելով երկուսի կողմից․․․
Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search