Artsakhpress

Քաղաքական

«Հայաստանի Հանրապետություն». Կան շփումներ, հանդիպումներ, հետեւաբար խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ հունիսի 20-ին Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ հերթական հանդիպումը։

«Հայաստանի Հանրապետություն». Կան շփումներ, հանդիպումներ, հետեւաբար խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ

«Հայաստանի Հանրապետություն». Կան շփումներ, հանդիպումներ, հետեւաբար խաղաղ կարգավորման օրակարգին վերջակետ դրված չէ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանը նշել է.
«Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձեւավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում նաեւ՝ Արցախի Հանրապետության շահերին եւ գերակայություններին։ Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ այս ձեւաչափի շուրջ համախմբված ուժերի ջանքերը միտված են գործընթացը շարունակելուն եւ ավելի խորացնելուն: Փաստն այն է, որ կա շփում, հանդիպումներ, ինչը նշանակում է, որ խաղաղ կարգավորման օրակարգի շուրջ վերջակետ դրված չէ։ Եթե այդ շփումները կամ հաղորդակցման հարթակը ինչ-ինչ առումներով բացակայեին, այդ դեպքում առճակատման ռիսկերը շատ ավելի կբարձրանային։ Ես չեմ ասում, որ ռիսկեր չկան, երբ հանդիպում են, բայց դրանք ավելի նվազ են շփումների համատեքստում»։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search