Ներկայիս Թուրքիայի արևելյան Աղրըի նահանգում (հայկական պատմական անունը՝ Քարբեր) հորդառատ անձրևներից առաջացած ցեխային զանգվածահոսքի հետևանքով, նախնական տվյալներով, 7 մարդ անհետ կորել է:
Թուրքիայում հորդառատ անձրևներից առաջացած ցեխային զանգվածահոսքի հետևանքով 7 մարդ է անհետ կորել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ տարերքի հետևանքով 5 մարդ է մահացել, որից 2-ը երեխաներ են: Լրատվամիջոցների տվյալներով՝ հորդառատ անձրևները շրջանում մի քանի օր է՝ չեն դադարում, փոխանցում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մայրաքաղաք Անկարայում 3 մարդ էր զոհվել, շատ թաղամասեր ու փողոցներ ջրի տակ էին անցել, երթևեկությունը կաթվածահար էր եղել, որոշ փողոցներ փակվել էին:
Ավելի ուշ ջրհեղեղներ էին գրանցվել նաև Ստամբուլում, որոշ փողոցներում ավտոմեքենաները մնացել էին ջրի տակ, Պենդիք, Քարթալ և Մալթեփե շրջաններում տներն ու ստորգետնյա անցումները ողողվել էին ջրով: