Artsakhpress

Հասարակական

Հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հունիսի 20-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Ժամը 12:00-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառում կկազմակերպվի:
Ժամը 12:00-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի կունենա սպորտհրապարակի բացման արարողություն: Այն կառուցվել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Ժամը 14:30-ին Մարտակերտի շրջանի Չափար գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից տեղի կունենա բազմազավակ ընտանիքի համար կառուցված բնակարանի հանձնման արարողություն:
Ժամը 15:00-ին Արցախի պետական համալսարանում տեղի կունենա «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով համաժողով: 
Ժամը 16:00-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում տեղի կունենա համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն:
Ժամը 16:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա քամանչահար Հակոբ Խալաթյանի «Կես դար քամանչայիս հետ» խորագրով միջոցառումը: Կցուցադրվեն նաև Հակոբ Խալաթյանի գեղանկար աշխատանքները: Մուտքն ազատ է:
Ժամը 18:00-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «ԲրուտԱրտ» միջազգային կավագործության երկրորդ սիմպոզիումի բացմանը:
Ժամը 19:30-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «ԲրուտԱրտ» սիմպոզիումի բացման հանդիսավոր արարողությունը: «ԲրուտԱրտ» կավագործության սիմպոզիումի բացումը կկայանա կանադահայ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի մասնակցությամբ: Մուտքն ազատ է:
Ժամը 20:00-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում կկազմակերպվի ֆանտաստիկ շոու: Կհյուրընկալվի Հումորի լիգան: Ծրագրում Արցախի բուհերի հավաքականն է:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search