Artsakhpress

Հասարակական

Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան

Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում վարժանքներ են անցկացվել, որոնց շրջանակում մշակվել են պաշտպանական միջոցներ` Մեծամորի ԱԷԿ–ում հավանական վթարի հետևանքները վերացնելու համար։

Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան

Թուրքիայում վախենում են, որ Մեծամորի ԱԷԿ–ում վթար կլինի, և «պատրաստվում» են դրան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Մեծամորի ԱԷԿ–ը գտնվում է թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։
Պարբերականը գրում է, որ վարժանքների շրջանակում գործողություններ են մշակվել թուրքական 8 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավանական քիմիական, կենսաբանական և ռադիացիոն վտանգից պաշտպանելու համար։
Սցենարի համաձայն` Մեծամորի ԱԷԿ–ում տեղի ունեցած «վթարից» հետո Ալիջան և Իգդիր գյուղերի բնակիչները տարհանվել են վրանային ճամբար, որը տեղակայված է Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տարածքում։
Տարհանմանը ներգրավվել են շտապօգնության բրիգադները, Ազգային բժշկական փրկարար թիմը (UMKE) և ժանդարմերիան։

Տուժածներին զննել են բժիշկները և ախտորոշիչ, բուժիչ ու կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել։

Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային հարթակներում մշտապես հայտարարում են, որ Մեծամորի ԱԷԿ–ը վտանգավոր է, և պահանջում են փակել այն։

Սակայն մասնագետները (այդ թվում` օտարերկրյա) միաձայն պնդում են, որ ԱԷԿ–ը համապատասխանում է անվտանգության ժամանակակից չափանիշներին։ Բացի այդ, դեռ 2016 թվականին Ռուսաստանի օգնությամբ աշխատանքներ են իրականացվում ԱԷԿ–ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար։



     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search