Artsakhpress

Միջազգային

Նորվեգական կղզին, որտեղ ամռանն օրերը չեն մթնում, ցանկանում է դուրս գալ «ավանդական» ժամանակային գոտուց

Նորվեգիայի հյուսիսում գտնվող Սոմարոյ (թարգմանաբար՝ «Ամառային կղզի») կղզին ցանկանում է դուրս գալ «ավանդական» ժամանակային գոտուց:

Նորվեգական կղզին, որտեղ ամռանն օրերը չեն մթնում, ցանկանում է դուրս գալ «ավանդական» ժամանակային գոտուց

Նորվեգական կղզին, որտեղ ամռանն օրերը չեն մթնում, ցանկանում է դուրս գալ «ավանդական» ժամանակային գոտուց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս կղզու բնակիչները, ի տարբերություն երկրագնդի մյուս բնակիչների, որոնց օրը բաղկացած է ցերեկային և գիշերային հերթափոխերից, ժամանակի վերաբերյալ այլ պատկերացումներ ունեն։ Այստեղ բևեռային գիշերը (ժամանակահատված, երբ Արեգակն ավելի քան 24 ժամ չի երևում հորիզոնում) նոյեմբերից մինչև հունվար է տևում, իսկ բևեռային ցերեկը (ժամանակահատված, երբ Արեգակը չի հեռանում հորիզոնից 1 օրից ավելի)` մայիսի 18-ից հուլիսի 26-ը: Այդ իսկ պատճառով կղզու բնակիչները ցանկանում են դառնալ աշխարհում առաջին ազատ ժամային գոտին ունեցող վայրը։
«Ուշ գիշերին (ամռանը) մեզ մոտ երեխաներին կարելի է տեսնել ֆուտբոլ խաղալիս, մարդկանց՝ իրենց տները ներկելիս ու սիզամարգերը հնձելիս, դեռահասներին լողալու գնալիս»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը՝ հավելելով. «Մենք չենք ցանկանում, որ դպրոց կամ աշխատանքի գնալու համար հատուկ «ցերեկային» ժամեր սահմանվեն։ Մեր նպատակը ժամանակի առումով ճկունության հասնելն է»։
CNN-ի հաղորդմամբ՝ կղզու բնակիչներն իրենց ստորագրությամբ խնդրագիր են ներկայացրել նորվեգացի պատգամավորներին՝ Սոմարոյում ազատ ժամանակային գոտի հայտարարելու համար։
 
 
Time-Free Zone-ի լուսանկարը:
Time-Free Zone-ի լուսանկարը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search