Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Վերաքննիչ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ, հայտնում է Tert.am-ը։