Artsakhpress

Ռազմական

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տանկային գումարտակները պատրաստ են ցանկացած մարտական գործողության:

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը:
Փոխգնդապետ Գաբրիելյանի խոսքով՝ ծառայության ընթացքում նորակոչիկների փորձի պակասի հետևանքով որոշ դժվարություններ են առաջանում, սակայն դրանք անհապաղ շտկվում են փորձառու սպաների աջակցությամբ:
«Խնդիրներ կան, որոնք ընթացքում շտկվում են: Ջահել անձնակազմեր են, որոնք ուսումնական գործընթացում դժվարանում են, բայց խնդիրները շտկվում են կազմակերպված սպաների շնորհիվ: Մեծ ուշադրություն է դարձվում տանկիստի մասնագիտությանը կրակային պատրաստության խնդիրների գործում»,- ասաց Գաբրիելյանը:
Հովիկ Գաբրիելյանի ենթակայության տակ գտնվող զորամասը մասնակցել է մի շարք զորավարժությունների և յուրաքանչյուր պահի պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք:
«Անձնակազմն այսօրվա դրությամբ պատրաստ է ցանկացած մարտական գործողությունների լիակատար մասնակցելու և տեղում ոչնչացնել հակառակորդին»,- նշեց փոխգնդապետը:
Տանկային գումարտակի տրամադրության տակ է գտնվում նաև «Տանկային բիաթլոն 2015» մրցույթում որպես պարգև ստացած Տ-90Ս տանկը և պատրաստ է մասնակցել մարտական գործողություններին:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search