System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը մեկնաբանել է ՌԴ Քննչական կոմիտեի կողմից օրերս Խաչատուրյան քույրերի նկատմամբ իրենց հոր սպանության համար առաջադրված վերջնական մեղադրանքը:
Սերժ Թանկյանն անդրադարձել է Մոսկվայում իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված գործին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սա օրինակ է նրա, թե ինչպես տարիներ շարունակ կանանց ու երեխաների դեմ բռնության անպատժելիությունը կարող է դաժան վրեժի պատճառ դառնալ»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով Խաչատուրյան քույրերի դեպքին անդրադարձած The Independent-ի հոդվածը:
Հայտնի ռոք երաժիշտն ընդգծել է, որ դատարանը պետք է աղջիկների նկատմամբ ներողամիտ գտնվի, գրում է Tert.am լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ մոսկվաբնակ Խաչատուրյան քույրերին 8-ից 20 տարվա ազատազրկում է սպառնում:
Մինչ այս, քննիչները ձեռնարկել էին անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղմացուցիչ հանգամանքները պարզելու համար, այդ թվում հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ էին նշանակել: