Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդես

Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի միջոցառումների սրահում կայացել է Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է Գերագույն դատարանի նախադեպային որոշումների ընտրանու շնորհանդես

Ստեփանակերտում   կայացել   է  Գերագույն   դատարանի  նախադեպային  որոշումների  ընտրանու  շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընտրանու մեջ   հրապարակվել  են  2009-2018  թվականներին  Գերագույն  դատարանի՝  օրենքների  և  այլ  նորմատիվ  իրավակաան  ակտերի  միատեսակ  կիրառությունն  ու  իրավունքի  զարգացումն  ապահովելու  նպատակով  կայացրած  որոշումները:
Ընտրանին  պայմանականորեն   բաղկացած  է   երեք  մասերից՝  քրեական, քաղաքացիական  և վարչական  գործերի  հաշվառմամբ, որոնք իրենց  հերթին  դասակարգվում  են  նյութականի  և  դատավարականի՝ մանրամասնելով  այն  նորմերը, որոնք  մեկնաբանվում  են  կոնկրետ  որոշմամբ: Ընտրանին  ներառում  է  նաև   նույնաբովանդակ    լազերային  սկավառակ, ինչն  առավել  դյուրին  է  դարձնում  դատական  ակտերից  օգտվելը:
Շնորհանդեսին   բացման  խոսքով  հանդես  է եկել  ԱՀ  Գերագույն  դատարանի    նախագահ  Նարինե  Նարիմանյանն  ասել է,  որ   2009 թվականի  հունիսից  ԱՀ  գերագույն  դատարանն  իրականացնում  է  օրենքի  միատեսակ   կիրառությունն  ապահովելու    սահմանադրական  գործառույթը՝  միաժամանակ  զարգացնելով  նախկինում  կայացրած  որոշումներում   արտահայտած իրավական  դիրքորոշումները:  Այդ  գործառույթների  իրականացման  շրջանակներում   գերագույն  դատարանի    կողմից  որոշումները   նախադեպային     նշանակություն  ունեն՝  այսինքն    պարտադիր  են  ստորադաս  դատարանների  կողմից  նույնական       փաստական   հանգամանքներով  գործերի  քննության  ժամանակ:
«Բացի   վերը  նշվածից, Գերագույն  դատարանի   իրավական   դիրքորոշումները  շատ  հաճախ    օրենսդրական  փոփոխությունների  և  բացերի   լրացման    ազդակ են հանդիսանում:    Գերագույն  դատարանի  վերջին  10  տարիների   փորձը   վկայում  է, որ  դատարանի  նախադեպային  որոշումները    լուրջ   դերակատարություն են ունեցել ԱՀ-ում  կանխատեսելի  արդարադատության  կայացման    և   մարդու  իրավունքների    արդյունավետ   պաշտպանության    համար  անհրաժեշտ  իրավական   կառուցակարգերի  ստեղծման  համար: Այսօրվա  ընտրանու  մեջ    ներկայացնում ենք  մեր  երկարամյա  տարիների  արգասիքը»,-մասնավորապես   ասել է  Ն.  Նարիմանյանը:
Ըստ  ԱՀ բարձրագույն  դատական  խորհրդի նախագահ Գայանե  Գրիգորյանի՝  ԱՀ  Գերագույն  դատարանի   լիազորությունն  արտահայտում  է  իրավունքի  միատեսակ   կիրառությունն ու  զարգացումը:
Նա  ասել է, որ  նախադեպային  որոշումների  ընտրանու  մեջ    ընդգրկված    են   Գերագույն  դատարանի  բազում  տարիների  աշխատանքը: Ընտրանու  մեջ   ներառված  է  ոչ  միայն  Գերագույն  դատարանի   գործող  դատավորների    մասնակցությամբ  կայացված  որոշումները , այլև՝   նախկին  դատավորներինը:
Ընտրանին    ուղեցույց  կհանդիսանա  ինչպես   բոլոր  ատյանների դատավորների, այնպես  էլ  քաղաքացիների   համար:
Ընդհանուր  իրավասության  առաջին  ատյանի  նախագահ  Անատոլի  Թադևոսյանի  խոսքով՝   Գերագույն  դատարանի  նախադեպային  որոշումների  ընտրանին  իր  մեջ    ընդգրկում  է   մի  շարք  կարևոր  փաստեր, որոնցից  կարելի  է  առանձնացնել  Արցախի  իրավական  համակարգի  համար  դատական  նախադեպի, որպես  իրավունքի   աղբյուրի  ունեցած  ուրույն   դերի  բարձրացումն   ու  ամրապնդումը: Նա  ներկայացրել    է    դատական  նախադեպի, որպես    իրավական  երևույթի   ծագման  ակունքներն   ու    զարգացման  պատմությունը:
Միջոցառմանն ԱՀ  մարդու  իրավունքների  պաշտպան  Արտակ  Բեգլարյանն  իր ելույթում  ևս  կարևորել  է    ձեռնարկի  լույսընծայման  կապակցությամբ:
Նրա  խոսքով՝  այն  կարևոր  դեր   է  կատարում  դատական համակարգի   հիմնական  գործառույթների  իրացման գործում, ինչպես  նաև  լրացուցիչ    գործառույթ  է  իրականացնում  թափանցիկության, հրապարակայնության, մատչելիության    համար:
«Իմ  կարծիքով  դատարանն  առաջնային  օղակն  է  իրավունքի  իրացման, օրենսդրության  կիրառման, և  հենց   դատարանը  պետք  է սահմանի  թե   գործնականում  ինչպես     պետք   է   կիրառվի  օրենսդրությունը,  և  ինչպես  պետք  է  պաշտպանվեն  իրավունքները: Այս  ձեռնարկը    Մարդու   իրավունքների    պաշտպանի     աշխատակազմի  համար  կարևոր ընտրանի  է, քանի որ   հաճախակի  քաղաքացիները  դիմում  են  մեզ  այնպիսի  բողոքներով, որոնք  պետք  է   լրացուցիչ  ուսումնասիրության ենթարկվեն՝  հաշվի  առնելով   դատական  նախադեպը»,-մասնավորապես  ասել է  Ա. Բեգլարյանը:
Ելույթներով  հանդես  են  եկել   նաև  ԱՀ  գլխավոր  դատախազի   տեղակալ  Սևակ  Հակոբյանը, փաստաբանների  պալատի  անդամ  Վլադիմիր  Հայարապետյանը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը, ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ   Աշոտ  Ղուլյանը,   պետական  այրեր, իրավական  համակարգի ներկայացուցիչներ և այլք: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search