Artsakhpress

Սփյուռք

Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել, իսկ հայ համայնքի համար ընտրվել է չարիքի փոքրագույնը․ Բագրատ Էստուկյանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները ջախջախիչ պարտություն կրեցին:

Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել, իսկ հայ համայնքի համար ընտրվել է չարիքի փոքրագույնը․ Բագրատ Էստուկյանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին

Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել, իսկ հայ համայնքի համար ընտրվել է չարիքի փոքրագույնը․ Բագրատ Էստուկյանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսիԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իշխանության և ընդդիմության ձայների տարբերությունը ընտրությունների երկրորդ փուլում ավելի մեծ էր՝ ի օգուտ ընդդիմության թեկնածուի:
«Սա միայն քաղաքապետի ընտրության խնդիր չէ: Շատերն են ասում, որ սա Էրդողանի պարտությունն է, ես էլ դրա հետ համաձայն եմ: Էրդողանի շրջանն արդեն ավարտված կարելի է համարել: Սրանից հետո ամեն ընտրություն նման արդյունք, հավանաբար, կգրանցվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին  կայացած Ստամբուլի կրկնակի ընտրություններում հաղթել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ ստանալով քվեների 54%-ը: Քաղաքապետի կրկնակի ընտրություն անցկացնելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը հրաժարվել էր ընդունել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:
Էրդողանի և նրա ղեկավարած կուսակցության նկատմամբ հիասթափությունը հասարակության շրջանում տարբեր պատճառներով է․ առաջինը երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամն է:
«Տնտեսական ճգնաժամը ազդում է ամենօրյա կենցաղի վրա, ժողովուրդն ամեն օր աղքատության է մատնվում: Սա ամենակարևոր գործոնն է, բայց բացի այդ, Էրդողանի ձեռնարկած բոլոր գործողությունները ձախողվել են: Սիրիայի քաղաքականության մեջ  Թուրքիայի գործողություններն էլ ձախողվեցին: Հիմա էլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարախաղացություն է տեղի ունենում, բայց այն էլ շատ վտանգավոր է, սայթաքելու ընթացքի մեջ է: Բոլոր այս ոչ բարենպաստ քայլերը, ձախողումները ժողովուրդը նկատել է, և հենց դրա հակազդեցությունն էին այս ընտրությունները»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ ինքը մինչև այսօր կարողացել էր ժողովրդին համոզել՝ հավատքի գործոնը շահագործելով, բայց արդեն դա էլ իր իմաստը կորցրեց:
Հարցին, թե արդյո՞ք թուրք հասարակությունն ունի այլընտրանք Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․ «Կարող եմ ասել՝ ոչ, որովհետև Էրդողանն ինքնին շատ լուրջ հեղինակություն է, նրա խարիզման շատ բարձր էր, բայց հիմա այդ հեղինակությունն է, որ հետզհետե կվերանա: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Էրդողանին այլընտրանք կլինի»,- ասաց նա:
Խոսելով Ստամբուլում քաղաքապետ ընտրված Իմամօղլուի մասին՝ Բագրատ Էստուկյանը նշեց, որ հայ համայնքը նրան է հիմնականում սատարել: «Բայց չեմ կարող ասել, որ հայերի համար ամենալավ թեկնածուն ինքն էր, որովհետև ինքն էլ այս երկրի ընդհանուր գիծը նկարագրող մեկն է: Մեզ համար պետք է լինի այս երկրի պատմության հետ խնդիր տեսնող մեկը: Հիմա այդ մեկը չի ընտրվել, ընտրվել է չարիքի փոքրագույնը»,- ասաց նա:
Նա մատնանշեց նորընտիր քաղաքապետի խոսքերը, որ պաշտպանելու է Ստամբուլի ազգային փոքրամասնությունների իրավունքը, բայց տարակուսանք հայտնեց՝ թե որքանով նման կերպ կվարվի, ժամանակը ցույց կտա. «Ես՝ անձամբ, որոշ վերապահություններ ունեմ, և դրանք դեռ կմնան»:
Ստամբուլում երկրորդ անգամ ընտրություններում պարտություն կրելը, պոլսահայ խմբագրի խոսքով, շատերի մոտ է մտավախություն է առաջացնում, որ Էրդողանին ավելի ագրեսիվ կդարձնի: «Նախկինում նման կերպ է նա վարվել պարտվելու դեպքում, բայց այլևս այդ ագրեսիվության հետ հույսեր նա չպետք է կապի»,- ասաց նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ կոնգեսական Ջեքի Սփիրն ու Քիմ Քարդաշյանը համատեղում են Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search