Artsakhpress

Հասարակական

ՄԱԿ-ում առաջարկել են լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները հետաքննող մեխանիզմ մշակել

ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անյես Կալամարը հայտնել է, որ անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ում մշտապես գործող հատուկ մեխանիզմի ստեղծումը, որը միտված կլինի լրագրողների ու իրավապաշտպանների աղմկահարույց սպանությունների փաստով հետաքննություններ նախաձեռնելուն:

ՄԱԿ-ում առաջարկել են լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները հետաքննող մեխանիզմ մշակել

ՄԱԿ-ում առաջարկել են լրագրողների ու իրավապաշտպանների սպանությունները հետաքննող մեխանիզմ մշակել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առաջարկում եմ, որ այդ մեխանիզմը երկու գործառույթ իրականացնի: Առաջինը՝ կարողանա այս կամ այն կերպով աջակցել տեղական իշխանություններին հետաքննություն իրականացնելու գործում: Սա օգնության գործառույթն է: Առաջինի չաշխատելու դեպքում երկրորդ գործառույթը կարող է այն լինել, որ հետաքննություն նախաձեռնվի, եթե դա արդեն իսկ չի արվել կամ ապարդյուն է անցել»,- ասել է հատուկ զեկուցողը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կալամարը հրապարակել էր սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցը, որում Սաուդյան Արաբիային մեղավոր էր ճանաչել սպանության համար:

Խոսելով զեկույցի մասին՝ Կալամարը նշել է, որ չի կարծում, թե ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն այդ պատճառով Սաուդյան Արաբիայի անդամակցությունը կառույցին դադարեցնելու մասին որոշում կընդունի:

Հիշեցնենք, որ Խաշոգջին աշխատում էր The Washington Post թերթում և 2017թ.-ից ի վեր ապրում էր ԱՄՆ-ում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին նա Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո անհետ կորել էր: Հյուպատոսարանից հայտնել էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո: Ավելի ուշ Սաուդյան Արաբիան խոստովանել էր, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:

Հետաքննության արդյունքում Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ լրագրողին դիտավորյալ խեղդամահ են արել, իսկ մարմինն անդամահատել ու ոչնչացրել են:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search