Artsakhpress

Միջազգային

Զելենսկին հիասթափված է ԵԽԽՎ-ի որոշումից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հիասթափեցրել է ռուսական պատվիրակության վերադարձի մասին ԵԽԽՎ-ի որոշումը:

Զելենսկին հիասթափված է ԵԽԽՎ-ի որոշումից

Զելենսկին հիասթափված է ԵԽԽՎ-ի որոշումից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա նշել է, որ անցյալ շաբաթ Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր է միայն այն բանից հետո, երբ ՌԴ-ն կատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները:
«Ափսոսում եմ, որ մեր  եվրոպացի գործընկները մեզ չլսեցին և այլ կերպ վարվեցին»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում, հայտնում է yerkir.am:
ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն  ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
 Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search