Artsakhpress

Միջազգային

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է մյուս երկրների հետ բանակցությունների շնորհիվ նպաստել Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրության կայունացմանը՝ ընդսմին օգտվելով «քսանյակում» իր նախագահությունից:

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար

Ճապոնիան G20-ի գագաթնաժողովում ջանքեր կգործադրի Իրանի շուրջ իրադրությունը կայունացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել Է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան՝ հանդես գալով Տոկիոյում անցկացված մամուլի ասուլիսում:
Ինչ վերաբերում Է Իրանին, ապա Ճապոնիան մտադիր Է շարունակել դիվանագիտական ջանքեր գործադրել իրադրությունը կայունացնելու, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման համար ԱՄՆ-ի եւ շահագրգիռ մյուս երկրների հետ համագործակցությամբ»,-ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ճապոնիան ինչ կերպ Է օգտագործելու այն հանգամանքը, որ այս տարի նախագահում Է G20-ում: Սուգայի խոսքով՝ Տոկիոյում խիստ անհանգստացած են տարածաշրջանում իրադրության սրվելուց եւ Հորմուզի նեղուցով բեռների եւ հումքի փոխադրման անվտանգության աճող սպառնալիքից, քանի որ այդ երթուղին առաջնահերթ նշանակություն ունի Ճապոնիայի եւ այլ երկրների Էներգետիկական կայունության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search