ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հավաստիացրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կարծարծի ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության թեման:
Թրամփն Օսակայում երկու անգամ խնդրել Է Պուտինին չմիջամտել ԱՄՆ-ի ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լրագրողների հաղորդման համաձայն՝ Օսակայում Պուտինի հետ բանակցություններից առաջ Թրամփին հարցրել են՝ նա կասի արդյոք Ռուսաստանի ղեկավարին 2020 թվականի ընտրություններին նման միջամտության անթույլատրելիության մասին: «Իհարկե, ես դա կանեմ»,- նշել Է Թրամփը: Այնուհետեւ, շրջվելով դեպի Պուտինը, նա, ժպտալով, երկու անգամ ասել Է. «Խնդրում եմ, մի՛ միջամտեք ընտրություններին»: