Artsakhpress

Հասարակական

Boeing 737 MAX-ի թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերից ոչ շուտ նոր անսարքության պատճառով. Reuters

Boeing ավիաշինական կոնցեռնը 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում ռիսկի նոր պոտենցիալ աղբյուրը կվերացնի այս տարվա հոկտեմբերից ոչ շուտ:

Boeing 737 MAX-ի թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերից ոչ շուտ նոր անսարքության պատճառով. Reuters

Boeing 737 MAX-ի թռիչքները կվերսկսվեն հոկտեմբերից ոչ շուտ նոր անսարքության պատճառով. Reuters
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀունիսի 27-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Boeing-ի ղեկավարության մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ անսարքության վերացումից հետո ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը պետք Է կատարի նորացված Boeing 737 MAX-ի մի շարք ստուգումներ եւ հավաստագրման փորձարկումային թռիչք: Այդ գործընթացը կարող Է զբաղեցնել «առնվազն երկուսից մինչեւ երեք շաբաթ»: Այսպիսով, հանրանավի թռիչքները կարող են վերսկսվել հոկտեմբերից ոչ շուտ, ինչն զգալիորեն ավելի ուշ Է այն ավիաընկերությունների նշած ժամկետներից, որոնց օդանավակազմում այդ մոդելի ինքնաթիռ կա: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ անցյալ շաբաթ վարժասարքի վրա փորձարկումների անցկացման ընթացքում Դաշնային ավիացիոն վարչության փորձագետները ռիսկի նոր պոտենցիալ աղբյուր են բացահայտել Boeing 737 MAX ընտանիքի ինքնաթիռների կառուցվածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search