Artsakhpress

Մշակույթ

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը. Պատրիկ Ֆիորի

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ:

Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը. Պատրիկ Ֆիորի

Ինձ  համար   մեծ  պատիվ  է  կրկին  Արցախում   լինելը. Պատրիկ Ֆիորի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի  ունեցած   Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման  30-ամյակին  նվիրված համերգի   ժամանակ  ասել է  ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան):
Անդրադառնալով  հարցին, թե  ինչու  է  ինքն  Արցախը  շատ  սիրում  նա  ասել է. «Առաջինն   այն  է, որ  ես  գտնվում եմ  իմ  նախնիների  հողում:  Ցանկանում  եմ, որ  այս  հողի  վրա   երեխաները    կարողանան     անհոգ    մեծանան: Սիրելուս   երկրորդ պատճառն   էլ  այն  է, որ  ես   ճանաչում  եմ   Արցախն  ու արցախցիներին,  և  ասում  եմ  ձեզ՝   դուք     հրաշալի  եք: Ես  սիրում  եմ  պաշտպանել  այն  երկիրը  ու  ժողովրդին, ովքեր ապրում են  այս  հողի  վրա:  Ինձ  համար   շատ  կարևոր    է    իմանալ  իմ  ժողովրդի պատմությունը և մոտիկից  ճանաչել  իմ  արմատները: Ինչքան  մարդ մեծանում  է, այնքան   ավելի  է  ձգվում դեպի  իր   արմատները»:
Երգիչն  անթաքույց  հպարտությամբ   է   ընդգծել  իր  սերն ու  հարգանքը   ԱՀ  նախագահ   Բակո  Սահակյանի հանդեպ՝ նշելով, որ  ինքն ուրախ  է, որ   ճանաչել է  նախագահի   մարդ  տեսակը, զգացել    նրա բարությունն  ու  նրբանկատությունը:
Պատրիկ Ֆիորին   խոստացել է      կրկին  գալ   Արցախ ու երգել   արցախցիների  համար:
 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search