Artsakhpress

Հասարակական

ԱՀ նախագահը հանդիպել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ, որը նախաձեռնել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական մավորումը:

ԱՀ նախագահը հանդիպել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

ԱՀ  նախագահը  հանդիպել  է  «Դեպի Սուրբ  Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ Նախագահը ողջունել  և  կարևորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում:
Բ. Սահակյանն  ընդգծելով Հայ Առաքելական Եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման  ու  զորացման գործում:
Միջոցառմանը   մասնակից   Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը  հանդես  է  եկել  օրհնության  խոսքով:
Նա  ասել է, որ  հավատքը  և  եկեղեցին  զորեղ  են, երբ  որ  կան    ուխտավորներ:
Դիմելով   հավաքի   մասնակիցներին՝  Արցախի  թեմի    առաջնորդը  մասնավորապես   նշել   է. «Մենք   շատ  ուրախ  ենք, որ  աշխարհի  տարբեր   վայրերից   ուխտավորներ  են     այցելել  Արցախ: Վստահ  եմ, որ   հավաքի   ծրագրերի   շրջանակներում  կլինեն   հետաքրքիր    միջոցառումներ, որոնք  անմոռաց  կդարձնեն յուրաքանչյուրի    առօրյան:  Կցանկանայի    ի  սպաս  դնեք  ձեր  ողջ   կարողությունը   հայրենիքի    հզորացման  ու բարգավաճման  գործում:  Մաթում  եմ    լավ  տրամադրություն,  ոգու  զորություն»:
Դամասկոսի  թեմի  առաջնորդ  Գերշ  Տ.  Արմաշ  եպիսկոպոս  Նալբանդյանը  ևս  կարևորել  է  հավաքի  ծրագրերի  մի  մասի  անցկացումն  Արցախում:
Նա   ասել  է, որ  Արցախի   հողում  լինելը   մեծ  պատիվ  և   հպարտություն  է  իրենց  համար:
«Արցախի   հաղթանակով  մենք  կրկին  հերոսացանք:  Այստեղ    հավաքված  երիտասարդ  ուխտավորները մեր  հերոսական  ժողովրդի   կատարած  հայրենանվեր   գործի շարունակողներն  են   լինելու: Պետք  է  գիտակցենք, որ  ուխտագնացությունը  յուրօրինակ հոգևոր խորհուրդ  է  իր մեջ  պարունակում»,-նշել  է  Դամասկոսի  թեմի  առաջնորդը:
Ուկրաինայի    հայոց  թեմի  առաջնորդ  Տեր  Մարկոս  եպիսկոպոս  Հովհաննիսյանի  խոսքով՝   ուխտագնացությունը  որևէ  մեկի  համար    չի  կարող  լինել   ձևական:
«Որպես  հոգևորական՝   իմ  առաջին   քայլերը  սկսել  եմ  հերոսական  Արցախից:  Եղել  եմ   մեր  բանակի առաջին   հոգևոր  սպասավորներից մեկը: Ես  շնորհակալ  եմ  Արցախի   հզոր  ժողովրդից: Վստահ  եմ, որ  ուխտավոր  երիտասարդները    նոր լիցքեր   և  ուժ  կստանան   Արցախի  սուրբ  հողից:   Որպես   հաղթանակած   ժողովրդի   զավակներ      պիտի   լիարժեք  ապրել  կյանքը՝  հաղթահարելով  բոլոր   դժվարությունները»,- ավելացրել  է    Ուկրաինայի    հայոց  թեմի  առաջնորդը:
Հայ  եկեղեցու  համաշխարհային  երիտասարդական   միավորման  հոգևոր   տեսուչ  և  կենտրոնական գրասենյակի տնօրեն   Տեր   Թովմա  վարդապետ  Խաչատրյանը   մեզ  հետ  զրույցում    ասել է, որ    իրենց  կառույցը  հիմնադրվել  է  2001  թվականին՝ Ամենայն  հայոց  կաթողիկոսի  կողմից:
«Արցախի    հետ  կապված  մեր  ծրագրերը  եղել  են  մասնակի: Այս  միջոցառմանը  մասնակցում են  աշխարհի  20  երկրի   շուրջ  300   երիտասարդ   ուխտավորներ: Մենք  այստեղ  ենք  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի      առաջարկով:    Մեր    այցի  նպատակն  է  այցելել   սրբազան  Արցախ՝  լինել  կրողը  նորորյա  պատմության,   պատրաստակամություն  հայտնել  օգնելու արցախահայ  մեր  քույրերին  ու  եղբայրենրին: Անցյալ    տարի  ուխտագնացության    շրջանակներում  շուրջ   4000  ուխտավորներ   են   եկել Մայր  հայրենիք»,-  ավելացրել  է   Տեր   Թովմա  վարդապետ  Խաչատրյանը:
Ծրագրի  մասնակից    հալեպցի    Լիլիթ   Խայաթն  էլ   ասել է,  որ արդեն  երկու  տարի  է  ինչ  ինքն  ապրում  է  Երևանում:
Նրա  խոսքով՝  իրենց  այցի  նպատակն  է     տեսնել   սրբազան  Արցախը,    ծանոթանալ    ժողովրդի  հետ  և   իրենց     լուման  ներդնել  ԱՀ  զարգացման  գործում:
Լիլիթը  նշել  է,  որ   ինքն  անբացատրելի  զգացողություններ ունի, մարդիկ  շատ  բարիացակամ  են  և  հյուրասեր:    
Միջոցառմանը  ներկա  էին   ԱՀ   կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը,   ՀՀ  ԿԳ,  մշակույթի և սպորտի նախարար Արայիկ  Հարությունյանը, ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը,   հոգևորականներ     և այլք: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search