Artsakhpress

Մշակույթ

Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը

Ամստերդամը հրաժարվել է անցկացնել «Եվրատեսիլ-2020» միջազգային երաժշտական մրցույթը:

Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը

Ամստերդամը հրաժարվել է ընդունել «Եվրատեսիլ-2020»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է lenta-ն, իդերլանդների մայրաքաղաքի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմանը նշել է, որ Ziggo Dome համերգային դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երաժշտական մրցույթը, այդ օրերին զբաղված է լինելու:
Նրա խոսքով՝ ամրագրումները հնարավոր չէ չեղարկել կամ տեղափոխել: Ընդ որում՝ այլ մեծ համերգային դահլիճներ գտնելու քաղաքի փորձերն անհաջողությամբ են պսակվել:
Ավելի վաղ, Նիդեռլանդների Հաագա ու Բրեդա քաղաքները նույնպես հայտարարել էին, որ պատրաստ չեն ընդունել միջոցառումը։  Այժմ «Եվրատեսիլ»-ի անցկացման համար մրցապայքարում մնացել են Ռոտերդամը, Ուտրեխտը, Հերտոգենբոսը, Արնեմը և Մաաստրիխտը: Մրցույթի անցկացման վայրի մասին վերջնական որոշումը կկայացվի օգոստոսին:
Հաջորդ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը պետք է անցկացվի Նիդեռլանդներում, քանի որ 2019 թվականին Թել Ավիվում անցկացված մրցույթում հաղթել է այդ երկրի ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա խախտել էր մրցույթի կանոնները և ներկայացել էր երգով, որն արդեն կար իր երգացանկում: Եվրոպական հեռարձակողների միությունը չէր չեղարկել արտիստի հաղթանակը։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Search