Artsakhpress

Ռազմական

ՊԲ-ում անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

Զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով Պաշտպանության բանակում պարբերաբար անց են կացվում տարբեր ծավալների ու բնույթի զորավարժություններ:

ՊԲ-ում անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

ՊԲ-ում անց է կացվել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ՄԱՐՏԻԿ: Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրողություններն ու հակառակորդի ռազմատենչ հռետորաբանությունն իրենց հերթին ստիպում են անընդհատ զարգացնել ձեռքբերումները, նոր մեթոդներ մշակել՝  և' պաշտպանողական, և' հարձակողական գործողություններին մշտապես կազմ ու պատրաստ լինելու համար:
Վերոնշյալ հանգամանքների հաշվառումով էր կազմակերպվել նաև գնդապետ Աշոտ Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումներից մեկի ուժեղացված կազմով անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը, որի ընթացքում խաղարկվեցին ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ:
Հարձակման անցած պայմանական հակառակորդի ուժերի դեմ մարտի են ելնում Ռոբերտ Համբարձումյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանման զինծառայողները: Նախքան զորախաղերի մեկնարկը, որի մարտական հրաձգության փուլին, բացի միավորման հրամկազմից, հետևել է նաև պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստականության աստիճանի և սահմանված ժամանակացույցում, համաձայն մարտական հաշվարկների, զբաղեցրել ծավալման շրջանները:
Կազմակերպելով զբաղեցրած շրջանի պաշտպանությունը և կասեցնելով մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը` ենթակա ստորաբաժանումները զեկուցել են ընդհանուր իրադրությունը, պայմանական հակառակորդի գործողությունները և իրավիճակից բխող այլ մանրամասներ:
Այնուհետև վերախմբավորելով ուժերը և ստանալով համապատասխան աջակցություն` իրականացվել է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի խոցում, հակագրոհի կազմակերպում և, օգտագործելով նաև արդիական տեխնիկական միջոցներ ու նորարարական լուծումներ, վերականգնվել է առաջնագիծը:
«Խաղարկված պլանի համաձայն` հակառակորդի ուժերը ներխուժել են մեր առաջնագիծ: Խնդիր ունենալով կասեցնել նրանց հետագա առաջխաղացումը` համապատասխան ազդանշանի համաձայն ստորաբաժանումը դուրս է եկել տեղակայման վայրից, անցել պաշտպանության, վերախմբավորել ուժերը և, ստանալով համապատասխան աջակցություն, վերականգնել կորցրած դիրքերը:
Ինչպես պաշտպանության կազմակերպման, այնպես էլ հակագրոհի ժամանակ անձնակազմը իրեն դրսևորել է ուսուցմանը համապատասխան: Բնականաբար նման զորավարժությունները կարևորվում են հենց դրանով, որպեսզի զինծառայողները ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները կարողանան կիրառել և ավելի կատարելագործեն իրենց ունակությունները»,- մեզ հետ զրույցում ասաց ստորաբաժանման հրամանատար, մայոր Ռոբերտ Համբարձումյանը, շեշտելով, որ իրական մարտական գործողությունների դեպքում անձնակազմը պատրաստ է նույն ձևով իրականացնել առաջադրված խնդիրները:
«Իմ ջոկը խնդիր է ստացել ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկական միջոցները և մյուս ստորաբաժանումների հետ համատեղ վերականգնել կորցրած դիրքերը, որը մենք կատարել ենք սահմանված կարգի համաձայն:
Ինչ վերաբերում է անհրաժեշտությանը, ապա պետք է ասել, որ նման պարապմունքները հնարավորություն են տալիս գործնականորեն պատրաստվել սպասվող մարտական գործողություններին: Ես վստահ եմ, որ այդ դեպքում ևս անձնակազմը կկարողանա պատվով կատարել իր առաքելությունը:
Ավելին, եթե հիմա մտածում ենք, որ սա պարապմունք է և կարող է ինչ-որ բան այնպես չանենք, ինչպես հարկն է, և դա լուրջ հետևանք չի ունենա, ապա իրական պայմաններում ավելի վստահաբար կկատարենք մեր խնդիրները»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց ջոկի հրամանատար, սերժանտ Գևորգ Խաչատրյանը:
Ինչպես բուն զորախաղերի, այնպես էլ դրան նախորդած մարտավարաշարային պարապմունքների ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները թույլ են տալիս վստահություն հայտնելու, որ բացի տեսական գիտելիքներից, զինծառայողներն ունեն նաև մասնագիտական անհրաժեշտ հմտություններ և պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլև, եթե պետք լինի, իրական մարտական պայմաններում ցույց տալ իրենց բազկի ուժը և անառիկ պահել հայրենիքի սահմանները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search