Artsakhpress

Միջազգային

Ալիեւը քննարկել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ:

Ալիեւը քննարկել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ

Ալիեւը քննարկել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ադրբեջանական պետության կայքին:

«Հանիպման ժամանակ քննարկվել են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում կապերի հետագա զարգացման եւ հեռանկարների հետ կապված հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերասիմովը ժամանել էր Բաքու Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերի հետ հանդիպելու համար:

«Հանդիպման ընթացքում ընդգծվել էր Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացումը, հանդիպման ներկայացուցիչները գոհունակություն էին հայտնել ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնման կապակցությամբ»,-ասվում է տեղեկատվության մեջ:

Ալիեւն ու Գերասիմովը շեշտել են Բաքվում պարբերաբար միջազգային մակարդակի նշանակալի բանակցություններն անցկացնելու կարեւորությունը:

Ալիեւն ընդունել էր նաեւ Թոդ Ուոլթերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունը եւ հանրապետության ներդրումը Աֆղանստանում «Որոշիչ աջակցություն» Հյուսիսատլանտյան միության առաքելության մեջ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search