Պերուի մայրաքաղաք Լիմայում հուլիսի 1-6-ը կայացել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի 14-րդ գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը ստացել է այդ կառույցում դիտորդի կարգավիճակ (Դաշինքում դիտորդի կարգավիճակ ունի 59 պետություն)։
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել Խաղաղօվկիանոսյան դաշինքում
Դաշինքի հիմնական նպատակներն են՝ համաձայնեցնել անդամ պետությունների միջև խորը ինտեգրման քայլերը, նպաստել տնտեսությունների հետագա աճին և մրցունակությանը` միտված բարեկեցությանը, սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցությամբ ստեղծել աշխարհաքաղաքական մակարդակում այլ տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ քաղաքական երկխոսության, տնտեսության և առևտրի ինտեգրման նոր և արդյունավետ հարթակ, աջակցել միջմշակութային երկխոսությանը, մշակույթի և տուրիզմի զարգացմանը։