Artsakhpress

Միջազգային

Իսրայելի կրթության նախարարը խառն ամուսնությունները համեմատել է Հոլոքոստի հետ

Իսրայելի կրթության նախարար Րաֆի Պերեցը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում հրեաների և ոչ հրեաների միջև խառն ամուսնությունները ասես երկրորդ Հոլոքոստ լինեն: Այս հայտարարությանը բացասաբար են արձագանքել ամերիկաբնակ հրեաները:

Իսրայելի կրթության նախարարը խառն ամուսնությունները համեմատել է Հոլոքոստի հետ

Իսրայելի կրթության նախարարը խառն ամուսնությունները համեմատել է Հոլոքոստի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է MSN-ը:
Նիստի ժամանակ քննարկվել է Միացյան Նահանգների հրեաների ձուլումը, և նախարարը նկատել է, որ մի քանի տասնամյակի ընթացքում խառն ամուսնությունների հետևանքով հրեաները 6 մլն մարդու են «կորցրել», ինչպես Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
Վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեկնաբանել է՝ ասելով, որ իրեն ավելի շատ մտահոգում են ԱՄՆ հրեական համայնքի քաղաքական հայացքները, քան խառն ամուսնությունները: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի հրեաներն ավելի ազատական են:
Միացյալ Նահանգներում Պերեցի խոսքերը խիստ բացասական ընդունելության են արժանացել:
«Խառն ամուսնությունները Հոլոքոստի հետ համեմատելը չափազանց պարզունակ մոտեցում է ցեղասպանությանը: Դա վանում, բորբոքում և վիրավորում է համայնքի շատ անդամների»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջեյսոն Գրինբլաթը:
Իսրայելաբնակ և ամերիկաբնակ հրեաների կապերով զբաղվող «Ռուդերման» հիմնադրամը հատուկ հայտարարություն է արել, որով պահանջել է ավելի հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Նախարարի հայտարարությունը դատապարտել է նաև Ամերիկյան հրեական կոնգրեսը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search