Artsakhpress

Սպորտ

Մեսսին ESPN-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է լավագույն միջազգային ֆուտբոլիստ:

Մեսսին ESPN-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ

Մեսսին ESPN-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնի է դարձել ESPN-ի վարկածով տարվա գլխավոր մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ, փոխանցում է armsport-ը:
Անցած մրցաշրջանում 32-ամյա Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 34 խաղում դառնալով 36 գոլի հեղինակ:
Բացի այդ, արգենտինացին կիսել է Պրիմերայի լավագույն գոլային փոխանցումների առաջին, երկրորդ տեղերը «Սևիլիայի» կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ 13-ական արդյունավետ փոխանցում են կատարել։
2018/19 մրցաշրջանում Մեսսին դարձել Է Իսպանիայի 10-ակի չեմպիոն։ Հարձակվողը նաև նվաճեց «ոսկե խաղակոշիկը»՝ հավաքելով 72 միավոր։ Այս մրցանակը շնորհվում է եվրոպական մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։ Բացի այդ, Մեսսին Չեմպիոնների լիգայի 10 հանդիպումներում խփել է 12 գոլ, ինչպես նաև երեք անգամ աչքի է ընկել Իսպանիայի Գավաթի 5 հանդիպումներում: Ամերիկայի գավաթի խաղարկության ավարտված մրցաշրջանում Մեսսին ազգային հավաքականի հետ զբաղեցրել է երրորդ տեղը:
Բացի արգենտինացի հարձակվողից, մրցանակին հավակնում էին Կրիշտիանու Ռոնալդուն, Կիլիան Մբապեն և Վիրջիլ վան Դեյկը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search