Artsakhpress

Ռազմական

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան:

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրասյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արման Անդրասյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղում: 2003-2014 թթ. սովորել է Մեծ Մանթաշ գյուղի միջնակարգ դպրոցում։

Արմանը ընտանիքի 5 զավակներից ամենափոքրն էր: Դեռևս փոքր տարիքից զբաղվել է տարբեր սպորտաձևերով: 2012-2014 թթ. Արթիկում հաճախել է ըմբշամարտի:
2015 թ.-ի հունվարի 16-ին զորակոչվել  է բանակ։ Ծառայել է ՊԲ N զորամասում՝ որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում։
2016 թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել՝ ցուցաբերելով խիզախություն ու արիություն: Նա մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով: Զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ համածառայակիցներ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի, շարքայիններ Գրիգոր Հարությունյանի, Նորիկ Սարգսյանի, Արթուր Գևորգյանի և Ազատ Սիմոնյանի հետ միասին։

Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է ԱՀ Նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» և ՀՀ Նախագահի կողմից՝ «Արիության համար» մեդալներով: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության» մեդալով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Search