Artsakhpress

Հասարակական

Չինաստանի հետ վիզան կազատականացվի

ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Չինաստանի հետ վիզան կազատականացվի

Չինաստանի հետ վիզան կազատականացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀիմնական զեկուցող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց. «Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´քաղաքական, թե´տնտեսական, թե´մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով», հայտնում է Tert.am-ը:
Նա վարչապետին ասաց, որ նրա՝ Չինաստան կատարած այցի ընթացքում է համաձայնությունը ձեռք բերվել: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:
«Կարող ենք արձանագրել, որ այս տարի տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք: Առաջին վեց ամիսների տվյալներով՝ ՀՀ ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի»,- ասաց վարչապետը և ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ասաց, որ այս հարցում նույնպես իրավակարգը շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար:
«Ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- ասաց նա:
Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին խնդրեց տվյալներ ներկայացնել զբոսաշրջության ոլորտից:
«Գումարի աճը 2018 թ. 2019-ի հետ համեմատած՝ սննդի կետերում 75 տոկոս աճ է գրանցել, հյուրանոցներում 32 տոկոս աճ կա, կանխիկացման գործարքների 22 տոկոս աճ կա, զբոսաշրջության գործակցություններում 32 տոկոս աճ կա և այլն»,- ներկայացրեց Ջավադյանը:
Վարչապետն ասաց. «Այստեղ կարևորն այն է, որ այդ տվյալները, որոնք ներկայացվեցին,  բավականին վստահելի են, որովհետև հիմնված են նաև արտերկրում թողարկված էլեկտրոնային քարտերի գործունեության և համակարգի համեմատությունների վրա»:
Այս ասելով՝ վարչապետը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք խորհրդավոր ժպտում, պարոն Ջանջուղազյան»:
Ջանջուղազյանն էլ ասաց, որ միայն դա բավարար չէ, որովհետև այդ քարտերից ինքն էլ օրինակ կարող է ունենալ:
Ջավադյանն էլ նշեց, որ իր ներկայացրած տվյալները միայն այդ գործոնով չեն պայմանավորված: «Պարոն Ջանջուղազյան, ուսումնասիրություններ են արվում, ինչ քանակի զբոսաշրջիկներ են մտել երկիր: 10 գործոն է օգտագործվել, որոնցից մեկն էլ արտերկրում թողարկած քարտերն են»,- ասաց նա:
Վարչապետն էլ կատակեց. «Իսկ թե պարոն Ջանջուղազյանն ինչու արտերկրում թողարկված քարտ ունի, դա էլ առանձին հարց է, որին կանդրադառնանք»:
Ջանջուղազյանն էլ պատասխանեց. «Ես ասացի՝ կարող եմ ունենալ, բայց չունեմ»: 
Արտակ Ապիտոնյանը, վերադառնալով նախագծին, ասաց, որ Չինաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման գործընթացը: Նա նշեց, որ նախատեսվում է  մեկ ամսից ավարտել գործընթացը, իսկ ուժի մեջ է մտնելու կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու օրվանից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Անտրամաբանական է մարդուն օժտել ընտրվելու իրավունքով, միևնույն ժամանակ չանդրադառնալ նրա ընտրելու իրավունքին. Աշոտ Ղուլյանը՝ Սամվել Բաբայանի՝ սահմանադրական փոփոխությունների առաջարկի մասին

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search