Artsakhpress

Հասարակական

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան մեկնեց ուսանողների 19-րդ խումբը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի 19-րդ փուլով այսօր՝ հուլիսի 11-ին, Արցախի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի 27 ուսանող եռօրյա այցով մեկնել է Մայր Հայաստան:

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան մեկնեց ուսանողների 19-րդ խումբը

«Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում Հայաստան մեկնեց ուսանողների 19-րդ խումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ «Արարիչ»  բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի   նախագահի  խորհրդական     Մարատ  Շահրամանյանը և  հիմնադրամի  տնօրեն  Նարեկ  Ավետիսյանը   հանդիպել  են ուսանողների հետ   և  ներկայացրել   ծրագրի   նպատակն  ու  կարևորությունը:
Մարատ  Շահրամանյանը նաև նշել է, որ ծրագիրն ունի  հագեցած օրակարգ, որն  իր   մեջ   ընդգրկում  է  այցելություններ պատմամշակութային վայրեր, զբոսանք, հետաքրքիր  ժամանց, հանդիպումներ  քաղաքական  տարբեր  գործիչների ու գործարարների հետ: Նա վստահություն է հայտնել, որ մեկնող հերթական խումբը ևս հնարավորինս   լավ   կճանաչի իր պատմական    հայրենիքը  և  կկարողանա  գնահատել   ունեցած  դարավոր  մշակութային  արժեքները:
Մեզ հետ զրույցում ԱրՊՀ աշխարհագրության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ասրյանն ասել է, որ երախտապարտ են  «Արարիչ»  բարեգործական  հիմնադրամին՝ Մայր հայրենիքի գողտրիկ անկյուններում գտնվելու,պատմամշակութային արժեքներին ծանոթանալու նման հնարավորություն ընձեռելու համար: Նա նաև նշել է, որ ճանաչողական եռօրյա այցը  հիշարժան ու բովանդակալից կդարձնի ուսանողական առօրյան, և իրենք հնարավորություն կունենան միմյանց հետ ավելի շատ շփվելու, նոր ու հետաքրքիր գաղափարներով կիսվելու:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Search