Artsakhpress

Միջազգային

Իսպանիայում առաջին անգամ կինը գեներալ կդառնա

Պիրենեյան թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարգարիտա Ռոբլեսը մտադիր է Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ կնոջը գեներալի կոչում շնոհել։ Ինչպես գրում է El Pais-ը, ռազմական գերատեսչության ղեկավարի առաջարկը կդիտարկվի ուրբաթ կառավարության նիստում,

Իսպանիայում առաջին անգամ կինը գեներալ կդառնա

Իսպանիայում առաջին անգամ կինը գեներալ կդառնա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է RG-ն։

Հատկանշական է, որ Պատրիսիա Օրտեգա Գարսիան ծառայության առաջին իսկ օրերից առաջամարտիկ էր։ Երբ 31 տարի առաջ զինված ուժերում սկսեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ ընդունել, նա առաջիններից մեկը մտավ բանակ։ Նա էլ դարձավ առաջին կին փոխգնդապետը 2009-ին, առաջին գնդապետը 2015-ին, եւ ահա հիմա հասել է ամենաբարձր զինվորական կոչումներից մեկին՝ բրիգադի գեներալին (ինչը համապատասխանում է ռուսական ԶՈւ գեներալ-մայորի կոչմանը)։

Ինչպես ասում է Օրտեգան, բանակում ծառայող կանայք միշտ գտնվել են սեւեռուն ուշադրության ներքո, մեկի թույլ տված սխալներն անդրադարձել են բոլորի վրա։ Այնուամենայնիվ, դա չի խանգարել շատերին ռազմական կարիերա ունենալ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները  դարձել են կործանիչ օդաչուներ, մարտական նավերի հրամանատարներ, ծառայել են սուզանավերում, գլխավորել ուղղաթիռային ստորաբաժանումներ։ Միայն գեներալի ուսադիրներով կանայք չկային, ինչը կփոխվի արդեն վաղը։

Այնպես որ, կարելի է ասել, որ իր առջեւ դրած նպատակներից մեկը Ռոբլեսն արդեն իրականացրել է։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Search