Artsakhpress

Միջազգային

Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել

Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել:

Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել

Սինգապուրը վեցերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ծովային նավահանգստային մեգապոլիս է ճանաչվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին է վկայում միջազգային նավագնացության զարգացման ինդեքսի նորացված տարբերակը, որը կազմվում է «Սինհուա» գործակալության և Բալթյան բորսայի կողմից, գրում է Tert.am-ն:
«Սինգապուրը վստահորեն ցուցադրում է նավագնացության կառավարման հնարավորությունները, ինչպես նաև պահպանում է բրոքերային ծառայությունների մատուցման բարձր մակարդակը»,- նշված է վարկանշային ցուցակում, որտեղ տեղ են գտել աշխարհի 42 նավահանգստային մեգապոլիսներ:
 
Բալթյան բորսայի ասիական մասնաճյուղի ղեկավար Լու Սու Լինն ընդգծել է «միջազգային ասպարեզում Սինգապուրի նավահանգստի ռազմավարական կարևորության մասին»:
 
«Այս ոլորտը մնում է պետության տնտեսական զարգացման առաջնահերթություններից մեկը, ուստի կառավարությանն անհրաժեշտ է պահպանել ծովային արդյունաբերության զարգացման գործում ներդրումները»,- նշել է նա:
 
Ամենամյա վարկանշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Հոնկոնգը, որը վարկանշային ցուցակը կազմողների համաձայն՝ զարգանում է Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության և «Մեծ ծոց» տարածաշրջանային նախագծի շնորհիվ:
 
Երրորդ տեղը զբաղեցնում է Լոնդոնը, որը բարձր է գնահատվում առաջնակարգ բրոքերային, ֆինանսական ծառայությունների շնորհիվ: Լոնդոնին հաջորդում են Շանհայը և Դուբայը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Search