Artsakhpress

Միջազգային

Սեուլում բողոքում են շան մսի օգտագործման դեմ

Տասնյակ մարդիկ, ովքեր բողոքում են շան մսի օգտագործման դեմ, այդ թվում ամերիկացի դերասանուհի Քիմ Բեյսինգերը, հավաքվել են Սեուլում, որպեսզի նշեն «շան մսի օրը» Հարավային Կորեայում:

Սեուլում բողոքում են շան մսի օգտագործման դեմ

Սեուլում բողոքում են շան մսի օգտագործման դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է AP-ը։
Մոտ 20 մարդ  կանգնած էր հակառակ կողմում՝ կոչ անելով լեգալացնել շան միսը Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Համաձայն տեղական ավանդության՝ ուրբաթը երեք օրերից առաջին ամենաշոգ օրն է Հարավային Կորեայում։ Շատ հարավկորեացիներ կարծում են, որ շան մսի կամ հավի ապուրների օգտագործումը այս երեք օրերին նրանց ուժ է տալիս, որպեսզի հաղթահարեն շոգը։
«Մենք պետք է վերջ դնենք դաժանությանն այս մոլորակում։ Մենք պետք է օգնենք բոլորին, ովքեր տառապում են, իսկ այդ շներն ու կատուները տառապում են»,- ասել է Բեյսինգերը։
Շան մսի օգտագործման դեմ բողոքողները տանում էին պաստառներ «Քանի՞ միլիոն պետք է մեռնի, մինչեւ որ շան միսը կվերջանա» մակագրությամբ։
Մոտավորապես 10 մետր նրանցից հեռու ֆերմերներն էին, որոնք շներ են բուծում, որոնց միսը վաճառում են ռեստորաններին։ Նրանք իրենց հետ բերել էին շոգեխաշած շան միս եւ ուտում էին կիմչիներով։
Շան միսը ոչ օրինական է, ոչ էլ արգելված Հարավային Կորեայում։ Շան միս հյուրասիրող ռեստորանների թիվը Հարավային Կորեայում վերջին տարիներին կրճատվում է, քանի որ ընտանի կենդանիների պոպուլյարությունն աճում է։ Սակայն տեղի շատ բնակիչներ դեմ են շան մսի օգտագործման արգելքին, որովհետեւ դա համարում են արեւմտյան ճնշման հետեւանք։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Search