Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է «Ժպտացող քաղաքի մայթային էթիկետ» ծրագրի շնորհանդեսը

«Awesome Artsakh» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի ազատամարտիկների պուրակում այսօր կայացել է մայրաքաղաքի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Բաղդասարյանի «ժպտացող քաղաքի մայթային էթիկետ» ծրագրի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կայացել է «Ժպտացող քաղաքի մայթային էթիկետ» ծրագրի շնորհանդեսը

Ստեփանակերտում  կայացել  է  «Ժպտացող քաղաքի մայթային էթիկետ» ծրագրի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում  Աննա  Բաղդասարյանն ասել   է, որ     իր   ծրագիրն   իրականացնելու  համար  իրեն  օգնել  են    նաև  ընկերները:
Ծրագիրը  էթիկետային-դաստիարակչական նպատակ ունի: Մայթային ցուցանակների վրա գրաֆիկական դիզայնով արված նկարներն ու գրություններն արտահայտում են կոնկրետ իրավիճակ և հորդոր: Ցուցանակների  գրությունները  գրված են  գրական  հայերենով, Արցախի  բարբառով  և  անգլերենով:
Պատրաստած  45  ցուցանակներից  15-ը  տեղադրվել է ազատամարտիկների  այգում,  15-ը  Ստեփան  Շահումյանի  անվան   օղակաձև  պուրակում  և  15-ն  էլ   Ազատամարտիկներ   փողոցի   երկայնքով:
Ըստ  Ա.  Բաղդասարյանի՝  ծրագրի նպատակը  նաև  հասարակությանը   ժպիտ և տրամադրություն  հաղորդելն է:
Խոսելով   ծրագրի  անվանման  մասին՝   մեր  զորւցակիցը  մասնավորապես   ասել  է. «Ստեփանակերտն  ինձ  համար  նման  է    լուսավոր   ժպիտի:  «Մայթային  էթիկետ»  քանի  որ    նույնիսկ  Google  որոնողական    համակարգում    մենք  շատ   դժվարությամբ  կարող  ենք    համապարփակ     ուսումնասիորւթյուն  գտնել  թեմայի  մասին:   Շատերի  խոսքով՝   Ստեփանակերտը    մաքուր    քաղաք է,  իսկ  ես  այդպես  չեմ  կարծում, որովհետև  ապրելով  այստեղ՝   թերություններն  ավելի  լավ  եմ  նկատում, որոնք  շտկելու    համար  էլ  նախաձեռնել    եմ այս  ծրագիրը»:
Շնորհանդեսն ուղեկցվել  է  կիթառի և թավջութակի գեղեցիկ կատարումներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Կայացել է «Վաղվա Արցախ» կուսակցության հիմնադիր համագումարը

Բախումներ Բաքվում. հարյուրից ավելի ձերբակալվածներ և վիրավորներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Search