երմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը եւ նրա ռուսաստանցի աշտոնակից Սերգեյ Լավրովը «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի, որը տեղի կունենա հուլիսի 18 – 19-ը Բոննի մերձակայքի Պետերսբերգում, հարթակներում բանակցությունների ժամանակ կքննարկեն Ուկրաինայի, Սիրիայի խնդիրները եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերը:
ՌԴ-ի հետ երկխոսությունն անհրաժեշտ Է միջազգային հակամարտությունների կարգավորման համար. Գերմանիա
«Առաջիկա հինգշաբթի օրն ԱԳ նախարարության ղեկավար Մաասը քաղաքական բանակցություններ կվարի իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավորվի հետ «Պետերբուրգյան երկխոսության» հարթակներում: Նախարարները կմասնակցեն «Երկոսության» բացմանը»,- ասել Է նա: «Բանակցություններում, բացի այլ բաներից, խոսք կգնա Սիրիայի իրադրության, Ուկրաինայի արեւելքի եւ սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողության մասին»,- հավելել Է Բուրգերը:
«Այդ հանդիպումը համապատասխանում Է մեր համոզմանը, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ Է միջազգային հակամարտությունների լուծման համար»,- ընդգծել Է ԱԳ նախարարության ներկայացուցիչը: «Պետերբուրգյան երկխոսությունը», նրա խսքով՝ «կարող Է կարեւոր ավանդ ներդնել» Գերմանիայի եւ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունների միջեւ «փոխըմբռնման ամրապանդման գործում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: