Artsakhpress

Հասարակական

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ծրագրով Արցախ ժամանած երիտասարդներին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների, ովքեր փորձուսուցում են անցնում հայկական տարբեր կառույցներում:

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ծրագրով Արցախ ժամանած երիտասարդներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ծրագրով Արցախ ժամանած երիտասարդներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարըողջունելով հյուրերինշնորհակալություն է հայտնել ԱՀՀ ղեկավար կազմին ևմասնավորապեսԱրփի Վարդանյանին՝ ամեն տարի հայ երիտասարդներին հայրենիք բերելու և Արցախին ծանոթացնելու համարԱշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնելոր այս օրերին ստացած փորձն ու տեղեկությունները երիտասարդները հետագայում կօգտագործեն իրենց նահանգներում և քաղաքներում Արցախի միջազգային ճանաչման աշխատանքն առաջ մղելու համար:
ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար և ներկայացրել այցի ծրագիրն ու հիմնական ուղղությունները:
Այնուհետև Ազգային ժողովի ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանի գործունեությանըԱրցախի բյուջետային համակարգի ծրագրավորմանը և տնտեսական զարգացման առաջնահերթություններին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Search