Artsakhpress

Միջազգային

Կալիֆոռնիայում մեկ շաբաթ անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 4.9 մագնիտուդ հզորությամբ

Ուրբաթ 4.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում:

Կալիֆոռնիայում մեկ շաբաթ անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 4.9 մագնիտուդ հզորությամբ

Կալիֆոռնիայում մեկ շաբաթ անց ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 4.9 մագնիտուդ հզորությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրաշարժը գրանցվել է երևանյան ժամանակով 17:11-ին, փոխանցում է tert.am-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռիջքրեսթ քաղաքից 8 կմ հեռավորությամբ, որի մոտակայքում էլ նախորդ շաբաթ դարձյալ ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի հետևանքների սպառնալիքի «կանաչ մակարդակ» է հայտարարել, որը նշանակում է տուժածների և տնտեսական վնասի քիչ հավանականություն:
Լոս Անջելեսի օդանավակայանի թվիթերյան էջում հաղորդվել է, որ ենթակառուցվածքների ստուգումներ են իրականացվում երկրաշարժից հետո:
Անցյալ ուրբաթ Կալիֆոռնիայի նույն շրջանում 7.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրա նախօրեին 6.6 մագնիտուդ հզորության ցնցումներ էին գրանցվել Ռիջքրեսթ քաղաքից 18 կմ հեռավորությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ինչ վտանգներ ունի տարիքը փոփոխող FaceApp ծրագրի օգտագործումը

Search