Artsakhpress

Սպորտ

Սա երազանք էր․ Էրիկ Բազինյանը՝ WBO-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու մասին

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, որը գերմիջին քաշային կարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել WBO-ի ամենամյա վարկանիշային աղյուսակում, վստահեցնում է՝ սա սկիզբն է նոր և շատ լուրջ մի բանի։

Սա երազանք էր․ Էրիկ Բազինյանը՝ WBO-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու մասին

Սա երազանք էր․ Էրիկ Բազինյանը՝ WBO-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին 24-ամյա մարզիկն ասել է ArmSport-ի հետ զրույցում։
«Սա երազանք է բոլորի համար, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ սա սկիզբն է նոր և շատ լուրջ մի բանի։ Շատ ուրախ եմ ու նաև շատ լուրջ եմ վերաբերվում այս ամենին, քանի որ պետք է մեծ թափով մարզումներ անցկացնեմ՝ աշխարհի գոտու համար մենամարտելու համար»։
Այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնն անգլիացի Բիլի Ջոու Սանդերսն է։ Էրիկ Բազինյանն ասում է, սակայն, աշխարհի գոտու համար մենամարտ անցկացնելու համար դեռ շուտ է․
«Կցանկանամ մի քիչ էլ փորձ ձեռք բերել, նոր մենամարտել աշխարհի գոտու համար։ Կարծում եմ՝ այդ մենամարտը կկայանա մյուս տարվա սկզբին»։

Ինչ վերաբերում է WBO-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելուն՝ Կանադան ներկայացնող մեր հայրենակցի խոսքով, դրան հասնելու համար ինքը շատ բարդ ճանապարհ է անցել․
«Ամեն ինչ սկսվեց 2016 թվականից, երբ նվաճեցի WBO վարկածով առաջին գոտիս՝ դառնալով մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Շատ բարդ ճանապարհ եմ անցել, բայց ամեն ինչ դեռ առջևում է»։
Հիշեցնենք՝ Բազինյանը մեկական անգամ պաշտպանել է WBA և WBO վարկածներով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին, որը նվաճել էր անցած տարվա նոյեմբերին:
Բազինյանը կարիերայի ընթացքում 23 մենամարտ է անցկացրել և բոլորում հաղթանակ տարել: 17-ում կանադահայ բռնցքամարտիկն առավելության է հասել նոկաուտով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը անցնում է ուժեղացված ռեժիմի

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search