Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի պաշտպանության նախարարն ամերիկացի գործընկերոջը պարզաբանել է ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման նպատակը

Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Էսփերը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Թուրքիա ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը:

Թուրքիայի պաշտպանության նախարարն ամերիկացի գործընկերոջը պարզաբանել է ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման նպատակը

Թուրքիայի պաշտպանության նախարարն ամերիկացի գործընկերոջը պարզաբանել է ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման նպատակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Habertürk-ի փոխանցմամբ՝ հայտնում է  tert.am-ն:
Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում Աքարը նշել է, որ S-400 համակարգերի  ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ՝ անհրաժեշտություn, քանի որ օդային պաշտպանության տեսանկյունից Թուրքիան խոցելի է:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Անկարան գնահատում է նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ առաջարկը և շարունակում է մտածել այդ ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ S-400-ների մատակարարումն ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի դիքորոշման մեջ որևէ բան չի փոխում:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ռուսական S-400 համակարգերի առաջին խմբաքանակը հանձնվել է Անկարային:
ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` ռուսական S-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ինչ վտանգներ ունի տարիքը փոփոխող FaceApp ծրագրի օգտագործումը

Search