Artsakhpress

Միջազգային

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարար Ալեքսանդր Ակոստան հրաժարական է ներկայացրել:

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել

Միացյալ Նահանգների աշխատանքի նախարարը հրաժարական է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՊատճառը նրա մասնակցությամբ դատավարություններից մեկն էր, որի ժամանակ Ակոստան, որպես պետական մեղադրող, հանդես էր գալիս միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնի դեմ, գրում է  SHANTNEWS.am լրատվական կայքը:
Այդ ժամանակ Էփշտեյնը մեղադրվում էր մարդկանց թրաֆիքինգի և մանկահասակ աղջիկներին սեռական հարաբերությունների դրդելու մեջ: Հետագայում այդ դատական վեճը ավարտվել էր գործարքով, որի արդյունքում միլիարդատերը դատապարտվել էր  մեկուկես տարվա ազատազրկման և ազատ արձակվել 13 ամիս անց:
Ինքը՝ Ակոստան, հայտարարել է, որ Էփշտեյնի հետ գործարքը դարձել էր կոմպրոմիսային որոշում: Այդ ժամանակ դատապարտյալը ուներ ընտրություն` համաձայնել գնալ գործարքի կամ դիմել ռիսկի Դաշնային դատարանում:
Այժմ նոր դատական գործ է բացվել միլիարդատեր Էփշտեյնի դեմ, որի հետևանքով նա կարող է ազատազրկվել 45 տարով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ավելի վաղ պաշտպանում էր Ակոստային, ընդունել է վերջինիս հրաժարականը և հայտարարել, որ քաղաքական գործիչը հրաշալի է կատարել աշխատանքի նախարարի պարտականությունները: Թրամփը նաև հայտնել է, որ Պատրիկ Պիցցելլային կնշանակի գերատեսչության ղեկավար:

     

Քաղաքական

Տնտեսական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վրաստանում հայ վարորդներին հարվածել են, վնասել բեռնատարները, դեսպանատունը մանրամասներ է հաղորդում

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

1997թ.-ին գլխիվայր շուռ տվեցին ժողովրդի քվեն, բայց ժամանակները փոխվել են. Արթուր Թովմասյանը ողջախոհության կոչ է անում

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Search