Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հարավ-արևմուտքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 7 մարդ է տուժել:
Լոնդոնում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան տուժածներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 13-ի ուշ երեկոյան Բաթերսի թաղամասում: Ոստիկանությունը ծեծկռտուքի մասին ահազանգ է ստացել, որից հետո ոստիկանները դեպքի վայր են ժամանել՝ հայտնաբերելով, որ մեքենան դիտավորյալ մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ընդ որում՝ տուժածներից մեկի ոտքը կոտրվել է, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, փոխանցում է tert.am-ը:
Մահափորձի կասկածանքով 3 մարդ է ձերբակալվել, ևս 4-ը ձերբակալվել են հասարակական վայրում ծեծկռտուք իրականացնելու համար:
Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է: Ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպն ահաբեկչական բնույթ չի կրում: