Artsakhpress

Սպորտ

Չեխիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Հայերն այս մրցաշարում անելու են առավելագույնը

«Երիտասարդ խաղացողների համար մեծ ֆուտբոլ մուտք գործելուց առաջ սա ամենակարևոր առաջնությունն է»,- ասում է Չեխիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Յան Սուխոպարեկը:

Չեխիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Հայերն այս մրցաշարում անելու են առավելագույնը

Չեխիայի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ. Հայերն այս մրցաշարում անելու են առավելագույնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եվրոպայի Մ19 հավաքականների առաջնության եզրափակչ փուլը մեկնարկում է այսօր: Բացման խաղում Հայաստանի ընտրանին կմրցի Իսպանիայի հետ:
Վաղը կմեկնարկեն B խմբի հանդիպումները, որտեղ Չեխիայի հետ ընդգրկված են նաև Իռլանդիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի հավաքականները.
«Խմբի ֆավորիտն իմ կարծիքով Ֆրանսիայի հավաքականն է:
Մեր թիմում շատ լավ մթնոլորտ է, պատրաստ ենք մրցաշարին ու ամեն ինչ կանենք Երևանում դրական արդյունքի հասնելու համար:
A խումբն ավելի ուժեղ է: Գիտենք, որ Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները ցանկացած մրցաշարում միշտ բարձր տեղերի համար են պայքարում: Նախորդ առաջնություններում տեսել ենք, որ մրցաշարի ընդունող երկիրը միշտ լավ աջակցությունն է ստանում: Կարծում եմ՝ հայերը լավ խաղ են ցուցադրում ու անելու են առավելագույնը, քանի որ կորցնելու ոչինչ չունեն:
Այս առաջնությունը մեծ փորձ կտա ֆուտբոլիստներին ու ցույց կտա, թե նրանք որտեղ են գտնվում ի տարբերություն իրենց հասակակից մյուս խաղացողների և հավաքականների:
Տեղի օդը, ջուրը, եղանակը կարող է դրական ազդեցություն ունենալ: Այս առաջնությունից առաջ Վրաստանում մասնակցեցինք մրցաշարի, որտեղ տեղի երկրպագուները մեծ աջակցություն ցույց տվեցին իրենց երկրի հավաքականին: Վրաստանի ընտրանին այդ աջակցության շնորհիվ մոտ էր հաջողության հասնելուն ու կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը նույնպես կարող է նման խաղ ցուցադրել ու լավ արդյունքի հասնել»,- armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Չեխիայի ընտրանու գլխավոր մարզիչը:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search