Artsakhpress

Հասարակական

Սահմանվել է հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը. կայացել է ԱՀ կառավարության նիստ

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած ԱՀ կառավարության նիստին, ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Գաբրիելյանը ներկայացրել է «Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը հաստատելու մասին» ԱՀ կառավարության որոշման նախագիծը:

Սահմանվել է հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը. կայացել է ԱՀ կառավարության նիստ

Սահմանվել   է    հասուն  և  գերհասուն  անտառային  ծառատեսակների հատման  տարիքը. կայացել  է  ԱՀ  կառավարության  նիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամաբ՝  նիստը   ղեկավարում  էր  ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը:
Ըստ  Ա.  Գաբրիելյանի՝   անտառներում  անտառավերականգնման  հատումների  ճիշտ  իրականացման  համար  անհրաժեշտ  է  հաշվի  առնել  յուրաքանչյուր  ծառատեսակի  հասունացման  և  գերհասունացման  տարիքը:
«Հատման  տարիքը    որոշվում  է  գիտականորեն  հիմնավորված  ցուցանիշների  հիման  վրա՝  հաշվի  առնելով  անտառի  կենսաբանական առանձնահատկությունները, արտադրողականությունը, վերականգնման  ընդունակությունը, նպատակային  նշանակությունը, ինչպես   նաև  հաշվի  առնելով սոցիալական, տնտեսական  և  էկոլոգիական  խնդիրները: Անտառավերականգնման  հատումները   պետք  է  ապահովեն  անտառների  բանական  օգտագործումը, հատման  շրջանառության  ընթացքում  հասուն  և  գերհասուն  բնափայտի  պաշարների ստացումը՝ պահպանելով  հատումների   կայուն  ծավալները  և  նպաստելով  անտառների  արտադրողականության   բարձրացման, դրանց  վիճակի  և  բնապահպանական  խնդիրների  բարելավմանը,  ինչը  հնարավոր  կլինի  ապահովել  հատումները  հատման  տարիքի   հիման  վրա  իրականացնելու  դեպքում»,-ավելացրել  է   Ա.  Գաբրիելյանը:
Նա  նաև  նշել է, որ  վերոնշյալ  որոշման  նախագծի  ընդունմամբ  կսահմանվի  հասուն  և գերհասուն անտառային ծառատեսակների  հատման  տարիքը, ինչպես  նաև  կբարձրանա   անտառների  պաշարների  պահպանման  և  ռացիոնալ  օգտագործման  արդյունավետությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների  ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

«Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ուժեղացած և ոչ թե՝ պառակտված»

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Search